Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Մոսկվայում մահացությունն ավելացել է երկու անգամ.

Մոսկվայում մահացությունն ավելացել է երկու անգամ.

Իշխանությունները համառորեն չեն ուզում արտակարգ իրավիճակ մտցնել: Մոսկվայի բժիշկները ահազանգում են, որ մայրաքաղաքում երկու անգամ աճել է մահացությունը, սակայն իշխանություններն առայժմ մտադիր չեն արտակարգ իրավիճակի ռեժիմ սահմանել տապից ու ծխից խեղդվող քաղաքում։

 

Ռուսաստանի առողջապահության նախարարն այդ գնահատականները «ոչ պաշտոնական» է անվանել, որոնց վրա չի կարելի հիմնվել։ Մինչդեռ շարքային բժիշկները վստահեցնում են, որ իրավիճակն աղետալի է, նրանց արգելել են «ջերմային հարված» կամ «օդից թունավորում» ախտորոշում տալ։

 

Արդեն երկու ամիս Ռուսաստանը, մասնավորապես, մայրաքաղաքն ու հարակից շրջանները. հյուծում են աննախադեպ շոգն ու հրդեհները։ Չնայած դրան՝ Մոսկվայի փոխքաղաքապետ Վլադիմիր Ռեսինն այսօր լրագրողներին ասել է, որ մայրաքաղաքում արտակարգ իրավիճակ չի սահմանվի։ Նա վստահեցրել է, որ իրավիճակը վերահսկվում է։ Չնայած անտանելի պայմաններին՝ մայրաքաղաքի բոլոր ձեռնարկություններն ու շինհրապարակներն աշխատում են նախկին ռեժիմով։

 

Ի դեպ, ինքը՝ քաղաքապետ Յուրի Լուժկովը, քաղաքում չէ։ Նա Ավստրիա է մեկնել, քաղաքապետարանի տեղեկացմամբ, «մարզական վնասվածքը բուժելու նպատակով»։

 

Մահացության թվի հետ կապված հակասություններ են առաջացել Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի և ՌԴ առողջապահության ու սոցիալական զարգացման նախարարության միջև։ Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի ներկայացուցիչն այսօր լրագրողներին ասել է, որ եթե Մոսկվայում սովորական օրերին օրական մահացությունը կազմում է 360-380 դեպք, ապա այսօր այդ ցուցանիշը 700 է։ Այս հայտարարությունից հետո նախարարությունը պարզաբանումներ է պահանջել «աչ պաշտոնական գնահատականներ հնչեցնելու համար»։ Ընդ որում, նախարարությունում, ընդհակառակը, պնդում են որ 2010թ. հունիսին, նախորդ տարվա համեմատ Մոսկվայում մահացութունը նվազել է 0,7%։

 

Հրդեհի ծուխը բացասաբար է անդրադառնում հատկապես հղիների վրա, ածխաթթվի մակարդակն արյան մեջ բարձրանում է, ինչը հանգեցնում է կանանց մոտ արյան ճնշման բարձրացման, պտղի մոտ թթվածնի պակասի և վաղաժամ ծննդաբերության։

 

Սակայն, ամենազգայունը նախադպրոցական տարիքի երեխաներն են։ Նրանք գլխապտույտ, հազ ու բարձր ջերմություն են ունենում, որոնք թունավորման և ջերմային հարվածի ախտանշաններ են։ Սակայն երեխաների մոտ ախտորոշում են շնչառական ուղիների սուր բացիլային վարակ։ Ըստ Газета.ru–ի, այդպիսի ախտորոշում տալու հրամանը «վերևից են իջեցնում»։ Իրավիճակի իրական պատկերը, ըստ աղբյուրի իշխանությունները թաքցնում են քաղաքացիներից։

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ